Տ. Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյան

Երուսաղեմի Հայոց Պատրարքության կալվածոց տեսուչ

● Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է  1980 թ․ հունիսի 26-ին,  գյուղ Սասունիկ, Աշտարակ: Ավազանի անունը՝ Հովնան։  
1987-1997 թթ.- Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոց։ Աշտարակի Մխիթար Սեբաստացու անվան գիմնազիա։
1995-2000թ․-Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ժառանգավորաց վարժարան և  Ընծայարան:
2004-2009 թթ․ - Երուսաղեմի Եբրայական համալսարանի Մանկավարժության Սոցիոլոգիայի և Հասարակական մարդաբանության բաժիններ։
2010-2013 թթ․ - Երուսաղեմի Եբրայական համալսարան, Կրթության Կառավարում բաժին:
2013-2015 թթ․ Երուսաղեմի Եբրայական համալսարան, Միջազգային Հարաբերություններ բաժին։

● Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություններ

2000 թ․- սարկավագ:
2003 թ․- կուսակրոն քահանա՝ ձեռամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ Պատրիարք Մանուկյանի:
2010 թ․-   մասնավոր վարդապետության չորս աստիճաններ՝ ձեռամբ Տ. Նուրհան Արք. Մանուկյանի:
2023 թ․ -Ծայրագույն Վարդապետության աստիճան՝ ձեռամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի:
2023թ․ - Եպիոկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

● Պաշտոնավարություն

2005 թ․-Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ Պատրիարք Մանուկյանի քարտուղար:
2008-2023 թթ․ - դասախոսություն Ընծայարանում (Սոցիոլոգիա, Հայ Եկեղեցու և Երուսաղեմի պատմություն):
2009 թ․- Սրբոց Հակոբյանց տպարանի տեսուչ:
2012 թ․- Կալվածոց գրասենյակի փոխտեսուչ:
2014 թ․-ից  Տնօրեն Ժողովի անդամ:
2015 թ․- Սուրբ Տեղյաց քարտուղար:
2016-2023 թթ․ Սուրբ Աթոռի Դիվանապետ և Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ:
2018 թ․ - Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդում  Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ:
2019 թ․-Պաղեստինի Աստվածաշնչային ընկերությունում Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ:
2023 թ․- Երուսաղեմի Հայոց Պատրարքության կալվածոց տեսուչ:

● Կոչումներ և պարգևներ

2014 թ․ -  Ֆրանսիայի Արարատ Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամի կոչում: